ԱՄՆ-ի սպասվող նախագահական ընտրություններում ներկայիս նախագահ Բարաք Օբամայի գլխավոր մրցակիցներից մեկը` հանրապետական Միթ Ռոմնին, դարձել է սեփական պահպանակների խմբաքանակի տերը` ինքն էլ այդ մասին չիմանալով:

Ամերիկյան պաշտպանական միջոցներ արտադրող ընկերություններից մեկը Մասաչուսեթսի նախկին նահանգապետի պատկերն է տեղադրել իր ապրանքների վրա: Ռոմնիի նկարի կողքին մակագրություն կա. «Երբեք մի հանգստացիր»: Նման հաճույքի մեկ տուփն արժի 5 դոլար: 

Ավելի վաղ այդ նույն ընկերությունն արդեն թողարկել էր Բարաք Օբամայի պատկերով պահպանակներ, որոնք մեծ տարածում էին գտել ԱՄՆ-ի օգտագործողների շրջանում, գրում է Life News-ը: