ԵԱՀԿ-ում նախագահող Իռլանդիան առաջարկում է սառեցված հակամարտությունների լուծման համար կիրառել հյուսիսիռլանդական մոդելը: Այս մասին հաղորդել է ԱՄՆ-ում գտնվող Իռլանդիայի ԱԳ նախարար Իմոն Գիլմորը ( Eamon Gilmore):
Փետրվարի 8-ին ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովում ելույթ ունենալով` նա հայտարարել է, որ փոխզիջումների գաղափարը իշխանություններին թույլ տվեց լուծում գտնել Հյուսիսային Իռլանդիայի ցավոտ խնդիրներին:
«Ես հուսով եմ, որ այդ փորձը հնարավոր կլինի կիրառել նաեւ ԵԱՀԿ տարածքում, որտեղ դեռեւս պահպանվում են սառեցված հակամարտություններ», - ասել է Գիլմորը:
ԵԱՀԿ-ի գործող նախագահը բազմիցս հայտարարել է այլ խնդիրների, այդ թվում նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցում իռլանդական փորձի կիրառման մասին: Իռլանդական փորձին ծանոթանալու նպատակով ապրիլի 27-ին Դուբլինում տեղի կունենա հատուկ համագումար:




























