Փետրվարի 9-ին` ժամը 7-ին  տեղեկատվություն է ստացվել, որ  մարմնի վերջույթների 1-ին եւ 2-րդ կարգի այրվածքներով Գյումրի քաղաքի «Գյուլբեկյան» հիվանդանոց է տեղափոխվել Պողպատավան փողոցի 1-ին շարքի թիվ 17 տան բնակիչ, 47-ամյա Մ. Ղազարյանը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ տուժածի առողջական վիճակը գնահատվել է ծանր:

Մարզային փրկարարական վարչությունում հրդեհի ահազանգ չի ստացվել:

Դեպքի հանգամանքները պարզաբանվում են: