Ձնաբքի հետեւանքով արդեն մի քանի օր է, ինչ Հայաստան ուղեւորվող բեռնատար ավտոմեքենաները մնացել են Սադախլո-Բագրատաշեն եւ Վերին Լարս անցակետում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիայի (AIRCA) նախագահ Հերբերտ Համբարձումյանը:

Նրա խոսքով, մոտ 8-10 ավտոմեքենա գտնվում է Վերին Լարսի, 5-6 ավտոմեքենա Սադախլոյի անցակետում: Ընդհանուր առմամբ, անցակետում գտնվում է քսան բեռնատար ավտոմեքենա: Համբարձումյանը, սակայն դժվարացել է ստույգ նշել, թե ինչ եւ ինչ քանակությամբ բեռներ են փոխադրում ավտոմեքենաները:

Նա նշել է, որ թեեւ եւ հայկական եւ վրացական կողմը ձնամաքրման աշխատանքներ են իրականացնում, սակայն չդադարող ձյունը անանցանելի է դարձրել ճանապարհը: