Սիրիական Հալեպ քաղաքում տեղի ունեցած երկու ահաբեկչությունների հետեւանքով զոհվել է 25 մարդ, եւս 175-ը` վիրավորվել են:
Այդ մասին հաղորդում է սիրական պետական «Սուրիա» հեռուստաընկերությունը` վկայակոչելով Առողջապահության նախարարությունը:
Հիշեցնենք, որ ահաբեկչություններն ուղղված էին ռազմական հետախուզության եւ անվտանգության ուժերի վարչության շտաբ գրասենյակների դեմ:




























