Բրիտանական դատարանը արմատական իսլամիստների խմբավորմանը դատապարտել է ընդհանուր առմամբ 120 տարվա բանտարկության: Բանգլադեշից եւ Պակիստանից ներգաղթած 9 անձինք ահաբեկչությունների շարք էին ծրագրում, այդ թվում պայթյուն Լոնդոնի ֆոնդային բորսայում:
Նրանց ձերբակալել էին 2010թ. վերջին: Հատուկ ծառայությունը դուրս էին եկել նրանց հետքին, երբ գաղտնալսել էին խմբավորման երկու անդամների հեռախոսազրույցը, երբ նրանք քննարկում էին «Ալ-Կաիդայի» ամսագրով ինքնաշեն ռումբ պատրաստելու եղանակը:
Պայթուցիկ սարքը ծրագրում էին տեղադրել Լոնդոնի ֆոնդային բորսայի զուգարանում, իրենց խոսքով, ուզում էին միայն ահաբեկել մարդկանց, մասամբ վնասել շինությունը:
Եւս երեք իսլամիստներ ծրագրում էին ահաբեկիչների պատրաստման դպրոց բացել բրիտանացի ծայրահեղականների համար Քաշմիրում: Ծրագրում էին անեւ պայթեցնել մի քանի փաբեր եւ պայթուցիկով նամակներ ուղարկել: Նամակները հասցեագրված էին լինելու երկու րաբբիի, Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնին եւ Լոնդոնում ԱՄՆ դեսպանատուն:
Արդյունքում երկու ահաբեկիչներ դատապարտվել են 12 եւ 17 տարվա բանտարկության, մեկը` 10 տարվա: Կան նաեւ դատապարտվածներ` 8, 5, 14 եւ 12 տարով:




























