Իտալիայի ոստիկանությունը 40 կիլոգրամ կոկաին է հայտնաբերել Էկվադորից ուղարկված դիվանագիտական ճամպրուկի մեջ: Այդ մասին լրագրողներին հայտնել է Էկվադորի Արտաքին գործերի նախարար Ռիկարդո Պատինոն:

Նա հաղորդել է, որ թմրանյութը գտնվել է էկվադորյան թատրոնի դերասան Քրիստինա Լոռայի ճամպրուկում, ում պաշտոնական Կիտոն օժանդակում է արտերկրում ելույթներ կազմակերպելու ժամանակ: Նրա ճամպրուկը ուղարկվել է Իտալիա` որպես Էկվադորի ԱԳՆ-ի դիվանագիտական ճամպրուկ:

Նշենք, որ դիվանագիտական ճամպրուկը պարունակում է փոստ եւ այլ առարկաներ, որոնք կուրերների կողմից տարվում են արտերկիր: Ճամպրուկը չի ենթարկվում զննման այն պետության անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից, որտեղ ուղարկվել է: Արգելվում է բացել կամ հետաձգել ճամպրուկը` համաձայն 1961-ի դիվանագիտական հարաբերությունների մասին Վենետիկի կոնվենցիայի:

«Ինտերֆաքս»-ը հաղորդում է, որ Պատինոն չի նշել, թե ինչպես իտալական ոստիկանությունը հայտնաբերել թմրանյութը: