Բելառուսական «Պրոմագրոլիզինգ» լիզինգային կազմակերպությունը ցանկություն ունի մուտք գործել Հայաստանի ֆինանսական շուկա եւ, ամենայն հավանականությամբ` առաջիկայում Երեւանում մասնաճյուղ կբացի: Այդ մասին այսօր` փետրվարի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
Նրա տեղեկացմամբ` բելառուսական կազմակերպությունը բավական շահավետ պայմաններ է առաջարկելու գյուղտեխնիկա ձեռքբերողներին: Մասնավորապես` տոկոսադրույքը կկազմի տարեկան 4%, կոմբայններ ձեռքբերելիս վարկը կտրվի 6 տարով, իսկ տրակտորների դեպքում` 8 տարով:
Հիշեցնենք, որ Հայաստանի ֆինանսական շուկա մուտք գործելու ցանկություն է հատնել նաեւ ռուսական լիզինգային «Ռոսագրոլիզինգ» կազմակերպությունը:




























