Թուրքիայի ազգային հետախուզության ծառայության (MIT) նախկին պետ Էմրե Թանի, ծառայության պետի նախկին տեղակալ Աֆեթ Գյունեշի եւ եւս 2 աշխատակցի նկատմամբ կալանման որոշում է կայացվել։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Ստամբուլի ծանր հանցագործությունների գծով 14-րդ դատարանը բավարարել է Ստամբուլի դատախազության միջնորդությունը եւ ցուցմունք տալու չներկայացած Ազգային հետախուզության ծառայության նախկին պետի, տեղակալի եւ եւս 2 աշխատակցի նկատմամբ կալանման որոշում է կայացրել։

Ստամբուլի դատախազություն էր կանչվել նաեւ Ազգային հետախուզության ծառայության ներկայիս պետ Հաքան Ֆիդանը, սակայն վերջինս գրություն է ուղարկել դատախազություն եւ ցուցմունք կտա Անկարայի հատուկ իրավասություններով դատախազությունում։

Նշենք, որ CNNturk-ի փոխանցմամբ՝ Թուրքիայում փետրվարի 10-ին ձերբակալվել է Ազգային հետախուզության ծառայության (MIT) Հաթայի նահանգային կառույցի պետը։ Այս տեղեկությունը դեռեւս չի հաստատվել իրավապահների կողմից։

Հիշեցնենք, որ MIT-ի ներկա եւ նախկին պետերը հրավիրվել էին դատախազություն KCK-ի գործով հետաքննությունների շրջանակներում եւ պետք է ցուցմունք տան նախորդ տարի կայացած MIT-PKK բանակցությունների վերաբերյալ։