«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` փետրվարի 10-ին արտարժույթի առուվաճառքի գործարքներ չեն կայացել: Պատճառը` առաջարկի ու պահանջարկի փոխարժեքների միջեւ առաջացած մեծ խզումն էր: Այսպես` դոլարն առաջարկվել է 389 դրամով, սակայն պահանջարկի փոխարժեքը չի գերազանցել 388.05 դրամը:

Կանխիկ արտարժույթի շուկայում փոխարժեքների էական շեղումներ չեն արձանագրվել: Դոլարը գնվում եւ վաճառվում է 387-389 դրամ միջակայքում: