Այսօր չեղարկվել է Կրասնոդարից Երևան չվերթը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Զվարթնոց օդնավակայանի պաշտոնական կայքից:

Օդանավակայանից NEWS.am-ին հայտնեցին, որ չեղարկման և ուշացումների պատճառը  եղանակային պայմանները չեն։

Նշենք, որ նախօրեին ՌԴ Ռոստովի մարզի երկնքում չորս Դրոն է խոցվել։ Եվս երկու անօդաչու թռչող սարք ոչնչացվել է Ղրիմի Հանրապետության տարածքում և երկուսը ՝ Բրյանսկի մարզում ։

Կրասնոդարի մերձակայքում դրոնի բեկորները հարվածել են բնակելի տներին, չորս առանձնատուն է վնասվել։ Ըստ ամենայնի, Կրասնոդարից Երևան չվերթի չեղարկման պատճառը ստեղծված իրավիճակն է։