Նավաբեկություն է տեղի ունեցել Ադենի ծոցում` Եմենի ափերին, որի հետեւանքով զոհվել է Սոմալիի 11 փախստական, 34 անձ անհայտ կորած են, իսկ 13 հոգու հաջողվել է փրկվել:

Ժնեւում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ՄԱԿ-ի` Փախստականների գործերով գերագույն հանձնակատարի վարչության մամուլի քարտուղար Էդրիան Էդվարդսը հայտարարել է, որ նավը խորտակվել է դեռ փետրվարի 8-ին:

Նավի վրա գտնվել է 58 մարդ: Փրկվածների վկայությամբ, ճամփորդության հենց սկզբից շարժիչը խափանվել է, որից հետո փախստականների տեղափոխող մաքսանենգները հարկադրել են 22 ուղեւորի ցատկել նավի վրայից: Հնգօրյա շրջագայությունից հետո նավը բախվել է ստորջրյա քարերին եւ կործանվել է Եմենի ափերից ոչ հեռու:

2011-ին 130 փախստական խորտակվել էին Ադենի ծոցը կամ Կարմիր ծովը անցնելու փորձի ժամանակ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: