Ռուս հայտնի դերասան Սերգեյ Բեզրուկովը հաստատել է, որ ինքը հրաժարվել է նկարահանվել Վլադիմիր Պուտինի քարոզչության համար նախատեսված տեսահոլովակներում: Այդ մասին փետրվարի 9-ին իր Twitter-ում գրել է դերասանի կինը:
Բեզրուկովը նաեւ չի մտել 499 վստահված անձանց ցուցակ, չնայած այնտեղ կան բազմաթիվ դերասաններ, երգիչներ եւ ֆուտբոլիստներ:
«Արգումենտի ի ֆակտի» թերթին դերասանը հայտնել է, որ «չի ցանկանում իր կարծիքով ազդել ուրիշների ընտրության վրա»:
«Ես չեմ ցանկանում իմ կարծիքով ազդել այլ մարդկանց ընտրության վրա: Նախագահի ընտրությունը պետք է լինի յուրաքանչյուրի անձնական ընտրությունը: Այդ ժամանակ ընտրություններն իսկապես արդար կլինեն»,-ասել է նա:




























