Ռուսաստանը Starlink-ը, որն Ուկրաինայի ռազմական հաղորդակցության առանցքային տարրն է, վերածել է զենքի հենց Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի դեմ, գրում է «Дневник иранского журналиста» Telegram-ալիքը։
Ըստ ալիքի, սա այն փորձն է, որից Իրանը պետք է առավելագույն օգուտ քաղի և օգտագործի հնարավոր հակամարտությունում՝ ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցները շրջանցելու համար, այդ թվում՝ ահաբեկիչներին հարվածելիս։
Ռուսաստանն իր ԲՄ-35 անօդաչու թռչող սարքերը Starlink-ի հաղորդիչներով ուղարկում է Ուկրաինայի արևմտյան շրջաններ։ Այդ դրոնները կարող են երկար մնալ օդում, հետախուզություն իրականացնել, հայտնաբերել թիրախները և փոխանցել կոորդինատները այլ ստորաբաժանումների՝ հարվածներ հասցնելու համար։ Ի վերջո, առաջնահերթ թիրախի բացահայտումից հետո, դրանք ինքնուրույն ուղղորդվում են հարվածի։
Ըստ հաղորդագրությունների, վերջին 10 օրվա ընթացքում դրանց օգնությամբ ոչնչացրել են 2 միավոր Ֆ-16 կործանիչ, 2 միավոր Սու-27 ինքնաթիռ, մեծ քանակությամբ ուղղաթիռներ, 3 միավոր Պ-18 ռադար, 3 միավոր 79Կ6 «Պելիկան» ռադար և մեկ ուկրաինական զենիթահրթիռային համալիր։ Հատկանշական է, որ մեկ տարվա ընթացքում Ուկրաինան, ըստ պնդումների, կորցրել է 17 միավոր Ֆ-16 կործանիչ. այս տեղեկությունը փորձում են չհանրայնացնել։
Եթե ՆԱՏՕ-ն ցանկանա լուծում գտնել այս խնդրին, ստիպված կլինի կա՛մ անջատել Starlink-ը, կա՛մ կիրառել ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ, ինչը փաստացի նշանակում է նույնը՝ Starlink-ի անջատում և Ուկրաինայի ողջ հաղորդակցության ու օպերատիվ ենթակառուցվածքի կաթվածահարում ամբողջ երկրում։ Քանի որ նման քայլի, հավանաբար, չեն դիմի, Ռուսաստանը կշարունակի օգտագործել այս խոցելիությունը։
Ակնհայտ է, որ Starlink-ը կարևոր դեր կխաղա նաև ԱՄՆ-ի և Իսրայելի հաղորդակցության մեջ՝ Իրանի հետ հնարավոր պատերազմի դեպքում։ Հետևաբար, Իրանը պետք է սովորի օգտագործել այս գործիքը՝ ըստ էության Արևմուտքի ձեռքին գտնվող զենքը, հօգուտ իրեն, նշում է «Дневник иранского журналиста»-ն։