Մոսկվայից Դուբայ մեկնող ինքնաթիռը տեխնիկական պատճառներով հարկադիր վայրէջք է կատարել Սոչիում, շաբաթ օրը РИА Новости-ին են հայտնել Ուրալի տրանսպորտային դատախազության մամուլի ծառայությունից։
Գործակալության զրուցակցի տվյալներով, Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 14-ին Մոսկվա–Դուբայ չվերթը կատարող օդանավը «տեխնիկական պատճառներով հարկադիր վայրէջք է կատարել Սոչիի օդանավակայանում»։
Ինքնաթիռում եղել է 190 ուղևոր, որոնց ժամանակավորապես տեղավորել են օդանավակայանի շենքում։ Օդանավի նկատմամբ կազմակերպվել է տեխնիկական ստուգում, հավելել են վերահսկող գերատեսչությունից։




























