Ռազմածովային ուժերի համատեղ զորավարժություններ կանցկացվեն Իրանի, Չինաստանի եւ Ռուսաստանի ռազմածովային ուժերի մասնակցությամբ, դրանցում կներգրավվեն մասնակից երկրների ստորաբաժանումները՝ համատեղ ծովային զորավարժությունների իրականացման համար, տեղեկացրել է Mehr-ը։

Tasnim տեղեկատվական գործակալության տեղեկացմամբ՝ այս ամսվա վերջին (իրանական Բահման ամիսը) Հնդկական օվկիանոսի հյուսիսային մասում տեղի կունենան «Ծովային անվտանգության գոտի» ութերորդ համատեղ զորավարժությունները։

Զորավարժություններին կմասնակցեն Իրանի Իսլամական Հանրապետության, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի, ինչպես նաեւ Չինաստանի եւ Ռուսաստանի ռազմածովային ուժերի ստորաբաժանումները։

Զորավարժությունների շարքն սկսվել է 2019թ. Իրանի Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերի նախաձեռնությամբ։ Այսօրվա դրությամբ իրականացվել է յոթ նման զորավարժություն։