Երեւանում կայացել է «Պոլիգոն Ադրբեջան» գրքի շնորհանդեսը, որտեղ ներկայացվում է Ադրբեջանի պատմությունը իր գոյության ողջ ընթացքում:

Գիրքը կազմված է երեք բաժնից. Առաջին մասում ներկայացված է ադրբեջանական ազգի ձեւավորման տրամաբանությունն ու պատմությունը, երկրորդում` ադրբեջանական պատմագրությունը, իսկ երրորդում` Ադրբեջանի պետականության զարգացման պատմությունը:

Գրքի հեղինակը Արիս Ղազինյանն է, իսկ գրքի նախապատրաստման աշխատանքներն իրականացվել են ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնի» կողմից: