ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում հրապարակել է հաղորդագրություն՝ իր նախորդ Բարաք Օբամային անհապաղ կալանավորելու կոչով։

Հաղորդագրության համաձայն, ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդը հրապարակել է հարյուրավոր փաստաթղթեր՝ կապված այսպես կոչված «Russia gate» գործի հետ, որը վերաբերում էր Ռուսաստանի ենթադրյալ միջամտությանը ԱՄՆ նախագահական ընտրություններին 2016 թվականին։

Ինչպես նշվում է հաղորդագրությունում, հրապարակված փաստաթղթերի համաձայն, Բարաք Օբաման հրամայել է ԿՀՎ գործակալներին «կեղծ հետախուզական տվյալներ պատրաստել» այն մասին, թե իբր Թրամփը «ակտիվորեն աշխատել է թշնամու հետ», որպեսզի «խարխլի և ոչնչացնի ամերիկացիների վստահությունը ժողովրդավարության և նախագահ Թրամփի 2016 թվականի տպավորիչ հաղթանակի նկատմամբ»։

Այսպիսով, ըստ հաղորդագրության, Օբաման «հեղաշրջման փորձ» է կատարել։