ՌԴ Օրենբուրգի մարզի Օրսկ քաղաքում ուսումնական ինքնաթիռի կործանման հետևանքով երեք մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ հղում անելով Ռուսաստանի ԱԻՆ մամուլի ծառայությանը։

«Օրենբուրգի մարզում ուսումնական ինքնաթիռ է կործանվել։ Ցավոք, 3 մարդ է զոհվել»,- նշել են ԱԻՆ-ում։

Կործանված ինքնաթիռի օդաչուների խցիկում եղել են երկու կուրսանտ և հրահանգիչը, այժմ ընթանում է զոհվածների ինքնության պարզման գործընթացը. հայտնում է մարզի նահանգապետի և կառավարության մամուլի ծառայության Telegram-ալիքը

«112» ծառայությունը Diamond ուսումնական օդանավի կործանման մասին ահազանգը ստացել է ժամը 12:51-ին: Օդանավում եղել է երեք մարդ՝ երկու կուրսանտ և հրահանգիչը: Նախնական տվյալներով՝ անձնակազմի բոլոր անդամները զոհվել են: Ներկայումս իրականացվում են զոհվածների ինքնության պարզման աշխատանքներ: Դեպքի վայրում փրկարարական միջոցառումները շարունակվում են»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հայտնի է, որ ինքնաթիռն իրականացնում էր ուսումնամարզական թռիչք:

Փրկարարների՝ դեպքի վայր հասնելու պահին հրդեհ չի եղել։