ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ The New York Times թերթը միտումնավոր խեղաթյուրում է իր աշխատանքի մասին տեղեկատվությունը և տարածում է անարժանահավատ տվյալներ։
«The New York Times-ում իմ գործունեության լուսաբանումը միտումնավոր խեղաթյուրվում է։ Շուտով մենք կտեսնենք, թե ինչպես ես հանդես կգամ այդ խարդախների դեմ դատական գործընթացում։ Կեղծ լուրեր», - գրել է նա Truth Social սոցիալական ցանցում։
Ամերիկյան առաջնորդն ավելի վաղ 15 միլիարդ դոլարի հայց է ներկայացրել The New York Times-ի դեմ։ Նա պարբերականին մեղադրել է 2024 թվականի նախագահական ընտրություններում իր մրցակցին՝ այդ ժամանակ երկրի փոխնախագահ Կամալա Հարիսին բացահայտ աջակցելու, ինչպես նաև իր, իր ընտանիքի անդամների և շրջապատի հասցեին զրպարտություն տարածելու մեջ։





























