Վենեսուելայի նախկին արտգործնախարար Ֆելիքս Պլասենսիան նշանակվել է ԱՄՆ-ում երկրի նոր դիվանագիտական ներկայացուցիչ և շուտով կմեկնի այնտեղ։ Այս մասին Telegram-ում հայտնել է Վենեսուելայի ԱԳ նախարար Իվան Պինտոն։

«Մոտ ժամանակներս Պլասենսիան և նրա թիմը կմեկնեն ԱՄՆ։ Նրանց խնդիրն է լինելու ամրապնդել կառուցողական համագործակցությունը և զարգացնել էներգետիկ, քաղաքական և տնտեսական ոլորտներում երկկողմ հարաբերությունները»,- գրել է նախարարը։

Նա հիշեցրել է, որ Վենեսուելա է ժամանել ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցիչ Լաուրա Դոգուն, ում ընդունել է Վենեսուելայի ժամանակավոր նախագահ Դելսի Ռոդրիգեսը։

«Այս հանդիպումը նշանավորում է խաղաղության դիվանագիտության սկիզբը՝ հիմնված երկու ժողովուրդների ինքնիշխանության հարգման վրա», - նշել է Վենեսուելայի ԱԳ նախարարը:

Վենեսուելան խզել է դիվանագիտական հարաբերությունները ԱՄՆ-ի հետ 2019 թվականին՝ այն բանից հետո, երբ Վաշինգտոնը որպես երկրի նախագահ է ճանաչել ընդդիմության առաջնորդներից մեկին՝ Խուան Գուայդոյին: Ամերիկացի դիվանագետները արտաքսվել են Վենեսուելայից: