ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն երեքշաբթի օրը Գերագույն ռադայում ունեցած իր ելույթում ասել է, որ երեքշաբթի գիշերը Ռուսաստանի իրականացրած զանգվածային հարձակումը հերթական անգամ հաստատում է, որ Մոսկվայում տրամադրված չեն իրական խաղաղ բանակցությունների։
«Ռուսաստանը շարունակում է հարձակվել, ինչպես անցած գիշեր։ Սա ցույց է տալիս խաղաղության նկատմամբ նրանց ոչ լուրջ վերաբերմունքը»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։
Նա հավաստիացրել է, որ արևմտյան գործընկերները կշարունակեն ճնշում գործադրել Ռուսաստանի վրա և աջակցել Ուկրաինային. «ՆԱՏՕ-ն Ուկրաինայի կողքին է գալիք տարիների ընթացքում։ Ձեր անվտանգությունը մեր անվտանգությունն է, ձեր խաղաղությունը՝ մեր խաղաղությունը։ Այն պետք է լինի արդարացի և տևական»։


























