Այսօրվա հրետակոծությամբ Ռուսաստանը փաստացի խափանել է Աբու Դաբիում անցկացված հանդիպումից հետո ԱՄՆ-ի առաջարկած լարվածության թուլացման քայլերը։ Ըստ УНИАН-ի՝ դրա մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Նա ընդգծել է, որ Ուկրաինան պատրաստ է աջակցելու նոր լարվածության թուլացմանն ուղղված ԱՄՆ-ի ցանկացած նախաձեռնության, սակայն կգնահատի Ռուսաստանի գործողությունները՝ հիմնվելով իրական գործողությունների, այլ ոչ թե հայտարարությունների վրա։
Զելենսկին հավելել է, որ Կիևը խորհրդակցություններից հետո սպասում է ռուսական կողմի պատասխանի և պատրաստ է երկխոսության, բայց ոչ թե կապիտուլյացիայի։


























