ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 4-7-ին աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա։
Պատվիրակության կազմում են, մասնավորապես, պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը, Վաղարշակ Հակոբյանը, Հասմիկ Հակոբյանը, ԱԺ նախագահի խորհրդաիան Աշխեն Հայրապետյանը, ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սեյրանյանը, ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության պետ Ալեքսանդր Մխիթարյանը, ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանը, ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության այցերի եւ ընդունելությունների կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետ Էդուարդ Կարապետյանը։
Այդ ընթացքում ԱԺ նախագահի լիազորությունները կկատարի ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը։





























