Գերմանիայի կառավարությունը կրկին դեմ է հանդես է եկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ դիվանագիտական շփումների վերականգնման դեմ՝ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու բանակցությունների շրջանակում, հակառակ այն հանգամանքին, որ այդ գաղափարը ավելի վաղ վայելել էր Ֆրանսիայի և Իտալիայի ղեկավարների աջակցությունը։
«Մենք աջակցում ենք Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցություններին ամենաբարձր մակարդակով, քանի որ առանց Ուկրաինայի մասնակցության արդար և երկարատև խաղաղություն չի կարող լինել,- Euronews-ին տված հարցազրույցում հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ պաշտոնական ներկայայցուցիչը։ -Ցավոք, մենք դեռևս որևէ փոփոխություն չենք տեսել Ռուսաստանի դիրքորոշման մեջ. Ռուսաստանը շարունակում է կրկնել առավելապաշտական պահանջները և բանակցությունների իրական պատրաստակամություն չի ցուցաբերում՝ միաժամանակ շարունակելով իր դաժան հարձակումները Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների և այլ քաղաքացիական թիրախների վրա»։





























