Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Մոսկվայի հետ «տեխնիկական մակարդակով» երկխոսության նախապատրաստական ​​աշխատանքներ են տարվում։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև բանակցությունների վերսկսումը կարող է միայն ժամանակի հարց լինել, հաղորդում է Euronews-ը:

Մակրոնը հայտնել է, որ իր ռուսաստանցի գործընկերոջ հետ երկխոսությունը վերսկսելու նախապատրաստական ​​աշխատանքներ են տարվում։

«Դա նախապատրաստվում է, քննարկումներն ընթանում են տեխնիկական մակարդակով»,- նշել է նա՝ հավելելով, որ դա արվում է «թափանցիկորեն և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ խորհրդակցելով»: