Բեյոնսեն եւ Jay-Z-ը որոշել են բոլորին ցույց տալ իրենց նորածին դստերը. նրանք հատուկ ստեղծված HelloBlueIvyCarter կայքում տեղադրել են հունվարի 7-ին ծնված  Բլյու Այվիի (Blue Ivy) առաջին լուսանկարները:

Ցանցում տեղադրվել է ընդամենը հինգ լուսանկար: Կայքում նաեւ տեղադրվել է իրենց ձեռքով գրված շնորհակալություն երկրպագուներին «այդ հիանալի ժամանակ» աստղերի անձնական կյանքի նկատմամբ հարգանքի համար:

«Մենք ձեզ հրավիրում ենք մեզ հետ միասին ուրախանալու», - ասվում է ծնողների ուղերձում, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Բլյու  Այվին 30-ամյա Բեյոնսեի առաջին զավակն է: