Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ է պատրաստել Ռուսաստանի դեմ, սակայն չկան նշաններ, որ դրանք կկիրառվեն, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

«ԱՄՆ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ է պատրաստել, սակայն դրանց իրականացման վերաբերյալ նշաններ չկան», - նշվում է պարբերականի մեջ։

Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո արևմտյան երկրները պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։ Մոսկվայում բազմիցս հայտարարել են, որ Ռուսաստանը հաջողությամբ հարմարվել է Արևմուտքի պատժամիջոցային ճնշմանը։ Ռուսաստանի իշխանությունները ընդգծել են, որ պատժամիջոցները չեն հասել իրենց նպատակներին, իսկ հենց արևմտյան երկրներում ավելի ու ավելի հաճախ են կարծիքներ հնչում հակառուսական սահմանափակումների անարդյունավետության մասին։