Այսօր` փետրվարի 11-ի ժամը 10.00-ի դրությամբ, Հայաստանի տարածքում միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են, թեեւ կան նաեւ փակ ճանապարհներ:
Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ փակ են Սելիմի լեռնանցքը, Կոտայքի մարզում` Աղվերան-Չարենցավան, Տավուշի մարզում` Բերդ-Ճամբարակ, Արագածոտնի մարզում միջհամայնքային, Գեղարքունիքի մարզում`Սեւանի տարածաշրջանի միջհամայնքային, Մարտունիի տարածաշրջանի Վերին Գետաշեն-Մադինա, Վարդենիսի տարածաշրջանում`Մաքենիս-Ախպրաձոր, Այրք-Վերին Շորժա, Արմավիրի մարզի Բագարան-Երվանդաշատ ավտոճանապարհից փակ է 2 կմ հատված:
Ձնաբքի, մերկասառույցի եւ վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Շիրակի մարզի միջպետական, Տավուշի մարզի բոլոր, Գեղարքունիքի մարզի`Մարտունիի տարածաշրջանի միջհամայնքային, Վարդենիսի տարածաշրջանի եւ Ճամբարակի տարածաշրջանի միջհամայնքային ճանապարհները. կատարվում են մաքրման եւ մշակման աշխատանքներ:




























