Ֆրանսիայի հետ դեռևս բարձր մակարդակի շփումներ չկան։ Աշխատանքային մակարդակի շփումներ կան, սակայն դրանք նշանակալի չեն։ Դրա մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ТАСС-ը։

Նա հավելել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների և Ռուսաստանի Դաշնության միջև ռազմավարական հարձակողական զենքի հետագա կրճատման և սահմանափակման միջոցառումների մասին ( New START) պայմանագրի ճշգրիտ ժամկետը (փետրվարի 5-ը՝ -խմբ.) հիմնարար նշանակություն չունի. Կրեմլն արդեն խոսել է պայմանագրի դադարեցման հետևանքների մասին։

Ըստ նրա՝ Կրեմլը որևէ նոր բան չի տեսնում այն ​​​​փաստում, որ Հնդկաստանը կարող է նավթ գնել ոչ միայն Ռուսաստանից։

Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը շեշտել է, որ տեսակոնֆերանսի փակ հատվածում Պուտինը և Սի Ծինպինը գաղտնի քննարկում են անցկացնում միջազգային և երկկողմ հարցերի ամբողջ շրջանակի շուրջ։