Աբու Դաբիում ընթացող բանակցություններում ուկրաինական պատվիրակության ղեկավար Ռուստեմ Ումերովի ներկայացուցիչ Դիանա Դավիթյանը հայտարարել է, որ բանակցությունների երկրորդ փուլն ավարտվել է, հաղորդում է BBC-ն։

Փետրվարի 4-5-ը Աբու Դաբիում տեղի են ունեցել եռակողմ բանակցություններ՝ Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների մասնակցությամբ։

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Կիրիլ Բուդանովը հայտարարել է, որ հանդիպումը կառուցողական է եղել։

«Բանակցությունները իսկապես կառուցողական էին։ Ես շնորհակալ եմ ԱՄՆ-ին և ԱՄԷ-ին իրենց գերազանց կազմակերպվածության և միջնորդության համար», - ասել է նա։