Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ իր ռուսաստանցի գործընկեր Վլադիմիր Պուտինին զանգահարելու անորոշ ծրագրերը խղճուկ դիվանագիտություն են, սակայն Ռուսաստանի առաջնորդը միշտ բաց է բովանդակային քննարկումների համար, և լուրջ առաջարկները համապատասխան արձագանք կստանան, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է РИА Новости-ն։
RT-ին տված հարցազրույցում ռուսաստանցի նախարարը հիշեցրել է, որ Ֆրանսիայի նախագահը ավելի վաղ հայտարարել էր Վլադիմիր Պուտինին մի օր զանգահարելու ծրագրերի մասին։
«Դա լուրջ չէ։ Սա խղճուկ դիվանագիտություն է։ Եթե ուզում եք զանգահարել և լուրջ բան քննարկել, զանգահարե՛ք։ Ռուսաստանի նախագահը միշտ կվերցնի հեռախոսը, կլսի ցանկացած առաջարկ, իսկ եթե խոսքը լուրջ առաջարկների մասին է, կարող եմ վստահեցնել ձեզ, որ դրանք առանց լուրջ, կոնկրետ և գործնական արձգանքի չեն մնա»,- ասել է Լավրովը։





























