Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները, փետրվարի 10-ին, գողություն կատարելու կասկածանքով, Արտաշատ քաղաքի Իսակովի փողոցի մի բնակարանից բերման են ենթարկել 31-ամյա Արամայիս Սարգսյանին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նա 2010 թ. աշնանը Մալաթիա թաղամասի Բաբաջանյան փողոցում կայանված «ԿամԱԶ-5320» ավտոմեքենայից գողացել է էլեկտրական 2 մարտկոց` պատճառելով 120.000 դրամի նյութական վնաս:
Գողության մասին տուժողը նախկինում ոստիկանություն չէր հայտնել:
Կատարվում է նախաքննություն:




























