Նորվեգացի խորհրդարանականը Մոլդովայի նախագահ Մայա Սանդուին առաջադրել է Խաղաղության նոբելյան մրցանակի դեմոկրատիայի պաշտպանության հարցում ունեցած ավանդի համար։ Սանդուն իր արձագանքն արտահայտել է TV8 հեռուստաալիքի եթերում։
«Ես, իհարկե, գնահատում եմ դա, եւ ես շնորհակալ եմ այն բանի համար, որ մարդիկ հետեւում են մեր երկրին, որ գնահատում են մեր համարձակությունը եւ տոկունությունը, բայց այդ մրցանակի համար շատ մարդիկ են առաջադրվել»,- ասել է Սանդուն։
Նա իր խոսքում առաջարկել է որպես մրցանակի դափնեկիրներ դիտարկել Ուկրաինայի Զինված ուժերի գերյալ ներկայացուցիչներին։
Նորվեգացի խորհրդարանականն ավելի վաղ նշել էր, որ Սանդուին կարելի է ներկայացնել այդ մրցանակին՝ կապված նրա զգալի ավանդի հետ դեմոկրատիայի պաշտպանության եւ իր երկրում խաղաղության ապահովման հետ։ Մոլդովայի նախագահը, նախաձեռնողի կարծիքով, հանդես է գալիս որպես Եվրոպայի տարածքում դեմոկրատիայի պաշտպանության առաջատարներից մեկը։
Մինչ այդ Սանդուն ԵԽԽՎ լիագումար նիստում Ռուսաստանին մեղադրել էր Հայաստանի ինքնիշխանությունը թուլացնելու մտադրության մեջ, ինչպես «արել էր «Վրաստանի հետ»։





























