Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ փողոցային լուսավորության ժամերի նույնիսկ աննշան կրճատումը զգալի խնայողություններ է տալիս ամբողջ երկրում՝ համեմատելի գյուղատնտեսական օբյեկտների կառուցման կամ կենսաթոշակների տարեկան բարձրացման ծախսերի հետ։

Նա դրա մասին հայտարարել է Նախարարների խորհրդի ղեկավարության հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է Белта-ն։

«Կուխարևը (Մինսկի քաղաքային գործադիր կոմիտեի նախագահ) նույնիսկ լույսերն անջատել է 15 կամ 10 րոպե շուտ. Աստված իմ, Ուկրաինայի հետ են համեմատում։ Տա՛սը րոպե։ Եվ ոչ ոք չէր հաշվարկել, որ այս 10-15 րոպեն, ինչպես ասում է Վլադիմիր Եվգենիևիչը, արժի երեք տարեկան կաթնամթերքի ֆերմա և հորթերի յոթ բուժարան, ինչպես նորաձև է այսօր ասելը։ Բայց ամենակարևորը՝ փետրվարի 1-ից (ես ստորագրել եմ հրամանագիրը) կենսաթոշակների բարձրացումը։ Շատ չէ, միայն 10%-ով, բայց այս պայմաններում բարձրացել են թոշակառուների կենսաթոշակները։ Եթե գումարեք մեկ տարվա ընթացքում այս խնայողությունները, դա գործնականում նույն աճն է։ Տասը րոպե պիտի համբերել»,- ասել է Լուկաշենկոն։

Բելառուսի նախագահը նշել է, որ խոշոր քաղաքներում, մասնավորապես՝ Մինսկում, փողոցային լուսավորությունից բացի կան լույսի այլ աղբյուրներ՝ շենքերի, խանութների ցուցափեղկերի և բնակելի շենքերի լուսավորությունը, ուստի ինքը չափազանցված է համարում «լիակատար խավարի» մասին բողոքները: Նա նաև պատմել է, որ անձամբ է ստուգել լուսավորության մակարդակը վաղ առավոտյան։

Նախագահը նաև չի բացառել, որ փողոցային լուսավորության հարցի ակտիվ առաջխաղացումը Բելառուսի դեմ ուղղված տեղեկատվական-հոգեբանական հատուկ գործողություն է: «Մտածում եմ՝ լավ, որտեղի՞ց է առաջացել այս խնդիրը: Փախստականների տեղեկատվական-հոգեբանական հատուկ գործողություն: Էնտեղից են խոսք գցել: Տիեզերքից: Եվ մեզ համեմատել են Ուկրաինայի հետ: Դե ոնց մեզ՝ «ամբողջատիրական» պետությունը, համեմատել «դեմոկրատական» Ուկրաինայի հետ»,- հեգնանքով նշել է Ալեքսանդր Լուկաշենկոն: