ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի շուրջ շարունակվում են «շատ լավ բանակցությունները» և որ արդյունքում կարող է առաջընթաց գրանցվել։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։

«Ռուս-ուկրաինական հարցի շուրջ տեղի են ունեցել շատ, շատ լավ բանակցություններ։ Ինչ-որ բան կարող է տեղի ունենալ», - հայտարարել է նա։