Աբխազիայի քաղաքացիների համար առավելագույն հարմարավետ պայմաններ ստեղծելու նպատակով՝ երկքաղաքացիության հարցերի կարգավորման մասին համաձայնագրին համապատասխան, գործարկվել են ռուսական ներքին անձնագրերի տրամադրման կետեր։ Այս մասին ասված է Ռուսաստանի իշխանությունների հաղորդագրության մեջ։
«Բացի այդ, 2025 թվականին Աբխազիայում բացվել են ռուսական վարորդական իրավունքի վկայականների ձևակերպման կաբինետներ։
Միևնույն ժամանակ, քանի որ աբխազական քաղաքական գործիչները, ներառյալ Ժողովրդական ժողովի պատգամավորները, կասկածի տակ են դնում նշված կետերի գործունեության օրինականությունը, ռուսական կողմը, հարգանքով վերաբերվելով անկախ Աբխազիայի Հանրապետության ինքնիշխանությանը, ստիպված կլինի որոշում կայացնել դրանց աշխատանքի կասեցման մասին։
Այդ կապակցությամբ Աբխազիայի Հանրապետության քաղաքացիներին նշված փաստաթղթերի տրամադրման գործունեությունը կտեղափոխվի Ռուսաստանի Դաշնության տարածք», - նշվում է հաղորդագրության մեջ։





























