«Ռոստեխ» պետական կորպորացիայի «Բարձր ճշգրտության համալիրներ» հոլդինգի նորագույն ռադիոլոկացիոն կայանը (ՌԼԿ), որը կարող է հայտնաբերել նաև միկրո-անօդաչուներ, հաջողությամբ կիրառվում է մարտական գոտում։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է կորպորացիայի զինատեսակների կլաստերի արդյունաբերական տնօրեն, Մեքենաշինարարների միության բյուրոյի անդամ Բեկհան Օզդոևը։
Ըստ նրա, օդային տարածքի դիտարկման նորագույն ռադիոլոկացիոն կայանը կարող է տեղադրվել պիկապների և այլ ավտոմեքենաների վրա։ Համակարգը կարող է հայտնաբերել տարբեր տեսակի անօդաչուներ, այդ թվում՝ միկրո-ԱԹՍ-ներ։ «Սա պարզապես հերթական ՌԼԿ չէ, այլ համակարգերի և տեխնոլոգիաների ամբողջ էվոլյուցիայի արդյունք, այդ թվում՝ իրական մարտական միջավայրում, ինչը երաշխավորում է բարձր արդյունավետություն», — նշել է Օզդոևը։
Նա ընդգծել է նաև կայանի բարձր շարժունակությունը․ ՌԼԿ-ը կարող է աշխատել ինչպես անպատրաստ դիրքերից, այնպես էլ երթի ընթացքում կարճ կանգառների ժամանակ, ինչը ապահովում է նրա բարձր կենսունակությունը։
Օզդոևը հավելել է, որ կայանի առավելություններից մեկն էլ բազմաֆունկցիոնալությունն է։ «Բացի անօդաչուների հայտնաբերումից, համակարգը կարող է աշխատել հակամարտկոցային պայքարի ռեժիմում՝ հայտնաբերելով ականներ և արկեր, ապա տրամադրելով թիրախային տվյալներ տարբեր խոցման միջոցներին», — նշել է նա։





























