Կարծում եմ, որ ամերիկյան կողմի հետ բանակցությունների շրջանակում տարածաշրջանային նախաձեռնությունը կարող է չերաշխավորել որևէ համաձայնագրի շարունակականությունը, սակայն կարող է էապես բարձրացնել դրա կայունությունը։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին, հայտնում է Pars Today-ը։

«Երեկ Դոհա կատարած այցի ընթացքում Քաթարի արտաքին գործերի նախարարի հետ հանդիպելու հնարավորություն ունեցա։ Բանակցությունների տարածաշրջանային աջակցությունը դրական էր, և մենք կշարունակենք խորհրդակցությունները, ինչպես որ շարունակում ենք Ռուսաստանի և Չինաստանի հետ։ Մենք Ռուսաստանին և Չինաստանին տեղեկացրել ենք բանակցային գործընթացի ընթացքի մասին»,- նշել է նա։