Իսպանիայի առաջնության առաջին շրջանում «Օսասունան» «Բարսելոնային» պարտվել էր 0:8 հաշվով: Պատասխան խաղում Պամպլոնայի թիմը կարողացավ հասնել ռեւանշի: Պեպ Գվարդիոլայի թիմը «Ռեալի» հետ չեմպիոնական մրցավազքում կորցրեց կարեւորագույն երեք միավոր: «Օսասունան» հաղթեց 3:2 հաշվով:
«Բարսելոնան» ունի 48 միավոր, «Ռեալը»` 55 միավոր եւ մեկ հանդիպում պակաս է անցկացրել: Փետրվարի 12-ին «Ռեալը» կընդունի «Լեւանտեին»:
Իսպանիայի առաջնություն. 23-րդ տուր
«Օսասունա» - «Բարսելոնա»` 3:2
Լեկիչ, 5, 22, Ռաուլ Գարսիա, 55 – Ալեքսիս Սանչես, 51, Տելյո, 73




























