Փետրվարի 12-ին Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի եւ Տավուշի մարզերի համայնքներում անցկացվեցին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հայտնում են, որ ընտրությունների ընթացքում լուրջ միջադեպեր չեն արձանագվել: Միայն ոստիկանության Հրազդանի բաժնում ընտրությունների վերաբերյալ ստացվել է երկու հաղորդում: Կատարվում է քննություն: