Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանում ՌԴ դեսպանության խորհրդական-դեսպանորդ Ռաֆայել Գևորգյանին պարգևատրել է «Արիության շքանշանով»:

Գևորգյանը պարգևին արժանացել է «մասնագիտական պարտքը կատարելիս ցուցաբերած արիության և խիզախության համար»:

Նույնպիսի պարգևի է արժանացել նաև Իրանում ՌԴ դեսպան Ալեքսեյ Դեդովը:

«Արիության համար» մեդալով պարգևատրվել են Ռեշտում ՌԴ գլխավոր հյուպատոսության հյուպատոս Անդրեյ Ալյոնկինը և Թեհրանում Ռուսաստանի դեսպանության մի շարք աշխատակիցներ՝ Անդրեյ Գանենկոն, Ռուսլան Իլմամբետովը, Ալեքսանդր Մամեդովը, Վալերի Մալիշևը, Նիկիտա Պարֆեևը և Վիտալի Բելկոն: