Ազգային ժողովի ՔՊ–ական պատգամավորներն այցելում եմ ՔՊ կենտրոնական գրասենյակ՝ քվեարկելու։

NEWS.am–ի թղթակցի հարցին՝ ի՞նչ սպասումներ ունի, ի՞նչ աշխատանքի դիմաց պետք է իրեն այսօր քվե տան, ՔՊ–ական պատգամավոր Վահե Ղալումյանը պատասխանեց. «Թիմային մեծ աշխատանք ենք ունեցել և կարծում եմ, որ կընտրեն»։

Նշենք, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում այսօր՝ փետրվարի 13–ին, մեկնարկել է 2026–ի խորհրդարանական ընտրություններում ՔՊ ցուցակում թեկնածուների ընտրության առաջին փուլը։

Այս փուլում ՔՊ–ի շուրջ 1100 պատվիրակները պետք է այցելեն ՔՊ գրասենյակ եւ 276 հոգանոց ցուցակից 50-ական թեկնածու ընտրեն։ Ապա քվեարկության արդյունքները կամփոփվեն, եւ  ռեյտինգային կարգով կձեւավորվի ՔՊ-ի նախնական ցուցակը՝ ամենաշատ ձայն ստացածից մինչեւ ամենաքիչը։

Իսկ առաջին 50 թեկնածուներն արդեն մարտին ներկուսակցական հարթակում քարոզարշավ կանցկացնեն, որպեսզի պատվիրակները նորից ընտրություն կատարեն այդ 50-ի մեջ՝ որոշելով, թե ով է վարչապետի թեկնածուն եւ ով որ տեղը պետք է զբաղեցնի։

Նշենք, որ այս փուլը կտևի մինչեւ փետրվարի 15–ը։