Սյունիքի մարզից, այսօր` փետրվարի 13-ին, ժամը 15.55-ին, ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Ա. Մանուկյան փողոցի թիվ 3 շենքի տանիքից սառցալեզվակներ են կախված, որոնք վտանգ են հանդիսանում անցորդների համար:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատի ավտոսանդուղքը: Փրկարարները շենքի տանիքից կախված սառցալեզվակները մաքրել եւ հեռացել են:




























