Երեւանում, փետրվարի 13-ին, ժամը 15.09-ին ահազանգ է ստացվել, որ Շինարարների փողոցի 7-րդ շենքի 9-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան եւ հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարար ջոկատը: Դեպքի մասին տեղեկացվել են «1-02» եվ «1-03» ծառայությունների հերթապահերը: Փրկարարների ուժերով բացվել է բնակարանի դուռը. հյուրասենյակում անօգնական վիճակում հայտնաբերվել է 85-ամյա Լ. Կարապետյանը եւ հանձնվել «1-03» ծառայության անձնակազմին:




























