Փետրվարի 13-ին, ժամը 20.15-ին «1-03» ծառայության հերթապահ բժշկից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 19.10-ին դեղորայքից թունավորումով «Մուրացան» բկ է տեղափոխվել Երեւանի Գ.Նժդեհի փողոցի թիվ 58 շենքի 30-րդ բնակարանի բնակիչ, 3-ամյա Արտաշես Եղիազարյանը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Այսօր, ժամը 16.32-ին «1-03» ծառայության հերթապահ բժիշկ Պողոսյանից տեղակատվություն է ստացվել, որ Երեւանի Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 2ա հասցեում գտնվող թիվ 19 պոլիկլինիկայից անհայտ քիմիական նյութից թունավորումով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել 50-ամյա Գոհար Եղիազարյանը: Բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:




























