Փետրվարի 13-ին, ժամը 19.37-ին Լոռիի մարզից տեղեկություն է ստացվել, որ Կասյան փողոցի թիվ 11 շենքի 4-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան եւ հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը: Փրկարարները բացել են բնակարանի դուռը, հյուրասենյակում հայտնաբերել 75-ամյա Մ. Մանուկյանի դին եւ հանձնել ոստիկանության աշխատակիցներին:




























