Փետրվարի 13-ին, ժամը 21.14-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Նորագավիթ 1-ին փողոցում տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻն լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են Mitsubishi Pajero մակնիշի 15 ԼՍ 382 համարանիշով եւ «ԳԱԶ» 3110 մակնիշի 68 ՕՍ 777 համարանիշով ավտոմեքենաները: Պատահարի հետեւանքով Mitsubishi Pajero մեքենայի ուղեւոր, 23-ամյա Արամ Մուսայելյանը մինչեւ փրկարարների` դեպքի վայր հասնելը տարբեր վնասվածքներով տեղափոխվել է «էրեբունի» բժշկական կենտրոն: Նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:
Իսկ վարորդ, 24-ամյա Ա. Կիրակոսյանին տեղում ցուցաբերվել է առաջին բուժօգնություն: «ԳԱԶ 31»-ի վարորդը (ինքնությունը չի հաջողվել պարզել) ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ: Նա հրաժարվել է տեղափոխվել հիվանդանոց եւ դեպքի վայրից դիմել է փախուստի:




























