Հայտնի երգչուհի Ուիթնի Հյուսթոնի հուղարկավորթյունը կկայանա փետրվարի 17-ին նրա հայրենի Նյուարք քաղաքում (Նյու Ջերսի նահանգ), որտեղ ուղարկվել է հանգուցյալի մարմինը:

Փոփ աստղի հարազատները նախատեսում են հրաժեշտի արարողությունն անցկացնել Prudential Center մարզահամալիրի բեմում, հաղորդում է BBC-ն:

Հիշեցնենք, Ուրիթնի Հյուսթոնը մահացել է փետրվարի լույս 12-ի գիշերը Բեւերլի Հիլզ Հիլթոն հյուրանոցում: Ըստ նախնական վարկածի` նա խեղդվել է լոգանք ընդունելիս, բայց մահվան իրական պատճառները հայտնի կդառնան փորձաքննությունից հետո: