Այսօր՝ փետրվարի 22-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։50-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հաղթանակ կամրջի տակ՝ Հրազդան գետում, դի կա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է․ Հրազդան գետի մեջտեղում հայտնաբերվել է տղամարդու մարմին։

Տեղի ունեցածը ինքնասպանություն է, սպանություն, թե դժբախտ դեպք՝ նույնպես պարզվում է։